Թեղուտ գյուղ տանող ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: