Պարտքերին զուգահեռ ավելացնում են պետական ծախսերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամսեամիս աճող պետական պարտքին զուգահեռ հայրենի կառավարությունը ավելացնում է նաև պետական ծախսերը` թերևս մոռանալով պետական բյուջեն լցնելու մասին:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 931 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 1 տրիլիոն 124 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են մոտ 9 մլրդ-ով, իսկ ծախսերը, ընդհակառակը, աճել են մոտ 26 մլրդ-ով: Ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակի «մեղավոր»-ը համարում է հարկահավաքներին:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` պետական բյուջեի եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի նվազմամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: