Պատմության մեջ այս օրը. դեկտեմբերի 3
Դեպքեր՝
1900 - Փարիզում ֆրանսերեն լույս տեսավ «Pro Armenia» երկշաբաթաթերթը։
1920 - Ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ։
1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
Ծնունդներ՝
1755 - Գիլբերտ Սթյուարտ, ամերիկացի գեղանկարիչ:
1842 - Սրբուհի Տյուսաբ, արևմտահայ վիպասան:
1842 - Մեսրոպ Նուպարյան, լեզվագետ, թարգմանիչ:
1864 - Լևոն Մանվելյան, հայ գրող:
1895 - Աննա Ֆրոյդ, ավստրիական ծագմամբ բրիտանացի հոգեբան և հոգեվերլուծաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի կրտսեր դուստրը:
1896 - Ավիս Նուրիջանյան, հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ
1915 - Սերո Խանզադյան, հայ գրող:
1961 - Մովսես Գորգիսյան, ՀՀ ազգային հերոս:
1971 - Կիգան Քոնոր Թրեյսի, կանադացի դերասանուհի:
1981 - Դավիթ Վիլյա, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող:
1982 - Մայքլ Էսսյեն, գանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: