Դժվարը Զարուհուն համոզելն է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա օրերին վարչության «պատմական» նիստ կհրավիրի՝ որոշելու ընտրություններին մասնակցելու հարցը: Վարչությունն սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որը մեկնել է ԱՄՆ՝ քեռու մահվան արարողությանը մասնակցելու։
Քեռին նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանի մորեղբայրն է: Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, կարելի է ասել, փոխարինում է հորը՝ կուսակցության կուրացիայով է զբաղված: Իսկ Րաֆֆին շատ չի ուշանա:
Նշենք, որ վարչությունում ընտրություններին դաշինքով մասնակցության կողմնակիցները գերակշռում են, նրանք պնդում են, որ դաշինքին կողմ չէ Զարուհի Փոստանջյանը: Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում Զարուհուն չեն «զոհաբերի»՝ հասկանալով, որ նա է կուսակցության վարկանիշը: Այնպես որ, բարդ նիստ է սպասվում»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: