Փարիզում զինված կողոպտիչը պատանդներ է վերցրել տուրիստական գործակալությունում
Փարիզում զինված կողոպտիչը պատանդներ է վերցրել տուրիստական գործակալությունում: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով TACC-ին:
Նշվում է, որ պատադները թվով 7-ն են: Հստակ չի նշվում է, թե ինչ զենքով է զինված հանցագործը:
Դեպքի վայրում տասնյակ ոստիկաններ են և փրկարարներ: Դեռևս հայտնի չէ հանցագործի ինքնությունն ու նրա նման քայլի դիմելու դրդապատճառը:
Կողոպտիչը գործակալության տնօրեն կնոջից պահանջել է բացել չհրկիզվող պահարանը: Կնոջը հաջողվել էր աննկատ լքել գործակալության տարածքը և զանգել ոստիկանություն: