Սթիվեն Հոքինգը Հռոմում հոսպիտալացվել է
Հռոմում հետազոտվելու նպատակով հոսպիտալացվել է հանրահայտ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով գիտնականի ներկայացուցչի խոսքին:
Նշվում է, որ 74-ամյա Հոքինգ առողջական վիճակը բավարար է: Նախատեսվում է, որ նա հիվանդանոցից դուրս կգրվի շաբաթ:
Նշենք, որ նա Իտալիայի մայրաքաղաքում մասնակցում է Գիտությունների պապական ակադեմիայի գիտաժողովին, որի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև Հռոմի պապի հետ: