Սիրիական բանակն ահաբեկիչներին ուլտիմատում է ներկայացրել
Սիրիական բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ անօրինական գործող ռազմական ուժերը 2 շաբաթվա ընթացքում պետք է լքեն Սիրիայի տարածքը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին:
Խոսքն առաջին հերթին հղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումներին:
Թե ինչից ելնելով է սիրիական բանակը նման հայտարարությամբ հանդես եկել, և թե որքանով է իրատեսական, որ ահաբեկչական խմբավրումները կլքեն Սիրիայի տարածքը, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Սիրայում պատերազմը բռնկվել է 2011 թվականի մարտից: