Մեծ Բրիտանիայում հաքերները սխալմամբ անջատել են ինտերնետը
Հաքերները փորձել են ընդլայնել իրենց բոթնեթի հնարավորությունները ու պատահաբար անջատել են մի քանի հազար բրիտանացի օգտատերերի համացանցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Motherboard-ին:։
Նշվում է, որ «TalkTalk» և P«ost Office» փրովայդերները հաստատել են, որ կիբերհարձակման հետևանքով իրենց որոշ հաճախորդներ բարդություններ են ունեցել համացանցի հասանելիության հարցում։
Հաքերներից մեկը հայտնել է, որ իրենց խումբը փորձարկում էր բոթնեթի մոդիֆիկացված տարբերակը, փորձելով ընդլայնել այն։