Ինչպես է մահացել Պիկասոն
Պաբլո Պիկասոն մահացել է 1973 թ. ապրիլի 8-ին Ֆրանսիայում, այն պահին, երբ նա և իր կինը՝ Ժակլինը դիմավորում էին ճաշկերույթի եկած հյուրերին։ Նրա վերջին խոսքերն էին. «Խմեք իմ կենացը, խմեք իմ առողջության համար, գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»:
Պիկասոն իր երկարատև կյանքի ընթացքում ստեղծել է 50.000 աշխատանք՝ 1.885 նկար, 1.228 քանդակ, 2.880 կերամիկա, մոտ 12.000 գծագիր, հազարավոր կրկնօրինակումներ։ Իր մահվան ժամանակ Պիկասոյի նկարները իր սեփականությունն էին, և նա դրանք չէր հանում արվեստի շուկա վաճառքի, քանի որ դրա կարիքը չուներ։
Բացի այդ, Պիկասոն ուներ հայտնի նկարիչների հավաքածուներ, այդ թվում նաև Հենրի Մատիսի նկարներինը։ Քանի որ Պիկասոն ոչ մի կտակ չէր թողել, նրա մահվան արարողությունների համար Ֆրանսիայի կառավարությանը վճարել են իր աշխատանքների և իր մյուս հավաքածուների տեսքով։ Այս աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Պիկասոյի անվան թանգարանում։ 2003 թ. Պիկասոյի բարեկամները թանգարան են նվիրել նրա ծննդավայրին՝ Իսպանիայի, Մալագա քաղաքին, որտեղ գտնվում է Պիկասոյի թանգարանը։