Հրդեհ Գառնի գյուղում
Նոյեմբերի 26-ին` ժամը 16.46-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Գրիգոր Զոհրապի փողոցում այրվում է տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.56-ին, մարվել՝ 18.42-ին:
Այրվել է Հ. Օ.-ին պատկանող թիվ 16 տան տանիքի փայտե կառուցատարերը (մոտ 100 քմ):