Իսպանիայում 56 տղամարդ է ձերբակալվել՝ մանկական պոռնո նյութեր տարածելու համար
Իսպանիայում ոստիկանության իրականացրած լայնամասշտաբ հատուկ գործողության արդյունքում Մադրիդում ու Բարսելոնայում ձերբակալվել է 40-60 տարեկան 56 տղամարդ:
Նրանց մեղադրում են երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ բովանդակության լուսանկարներ ու տեսագրություններ համացանցի միջոցով տարածելու մեջ։
Ոստիկանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ տեսագրություններում առանձնահատուկ դաժան տեսարաններ էին:
Նշվում է նաև, որ բոլոր ձերբակալվածներն Իսպանիայի քաղաքացիներ են: Նրանցից շատերն անգամ մի քանի անգամ դատվել են: