Կարեն Կարապետյանի կադրային «բարեփոխումները». Հովիկ Աբրահամյանի ԽԾԲ-ները փոխարինվում են իր ԽԾԲ-ներով
Կարեն Կարապետյանը իբրև թե կրճատում է պետական ապարատը, բայց նա ընդամենը Հովիկ Աբրահամյանի հին, վատ կադրերին փոխարինում է իր վատ կադրերով։ Պետական ապարատի ձևավորման սկզբունք ու մեխանիզմը չի փոխվել՝ Խնամի-ծանոթ-բարեկամը շարունակում է իր հաղթարշավը պետական համարակարգի ձևավորման գործում։
Պարզվում է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այժմ Կարեն Կարապետյանի կադրային «բարեփոխումների» անվան տակ իր յուրայիններին կառավարությունում տեղադրելու մտադրություն ունի։ Այս մարդը, որը նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել Ռոստելեկոմում այժմ նախատեսում է հերթով փոխել վարչության պետերին, իր կազմամերպությունից կարդեր բերելով։
Վստահ եմ՝ պետական ապարատի մանր ու միջին օղակներում դեռ շատ են նման «բարեփոխումներ» լինելու, երբ Հովիկ Աբրահամայանի ԽԾԲ-ները կփոխարինեվն Կարեն Կարապետյանի ԽԾԲ-ներով։
Արմինե Վարդևանյան. ֆեյսբուք: