Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Որոշ տարածաշրջաններում անձրև է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,
հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ անձրև:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: