Ֆիլիպիններում փոխհրաձգության հետևանքով քաղաքապետ է զոհվել
Ֆիլիպինների Մինդանաո կղզում տեղակայված քաղաքներից մեկում թմրանյութերի դեմ պայքարի հարցերով ոստիկանության աշխատակիցների հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել են քաղաքապետն ու նրա 9 աշխատակիցը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Քոթաբատո քաղաքում:
Իրավապահների փոխանցմամբ՝ քաղաքապետի գլխավորությամբ զինված անձինք ավտոմեքենաներից կրակ են բացել ոստիկանության հսկիչ անցակետի ուղղությամբ:
Իշխանությունները թմրանյութերի դեմ լայնածավաշ արշավներ են սկսել նոր նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ղեկավարման ժամանակվանից: