Օդանավը, որում գտնվել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի ընտանիքը, դուրս է եկել թռիչքուղուց
Նյու Յորքում օդանավը դուրս է եկել թռիչքուղուց: Օդանավում է գտնվել նաև ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Մայք Փենսը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի ունեցել «La Guardia» օդանավակայանում:
Փենսն իր թվիթթերան էջում գրել է, որ միջադեպի պատճառով տուժածներ չկան: Օդանավում 30 ուղևոր է գնտվել, այդ թվում ՝Փենսի կինն ու դուստրը:
Տեղի ունեցածի պատճառով օդանավակայանը 1 ժամով դադարացրել էր աշխատանքները, հետաձգվել են չվերթները: