Լարսի անցակետը բեռնատար ավտոմեքենաների համար բաց է անվաշղթաների կիրառման դեպքում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի ժամը 03.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նկատվում է թույլ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: