«Twitter»-ի «Vine» վիդեո ծառայությունը կփակվի
«Twitter» սոցիալական ցանցը հայտարարել է «Vinе» 6 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ծառայությունը մոտակա ամիսների ընթացքում փակելու մասին: Այս մասին գրված է Vine բլոգում:
Նշվում է, որ նախկինում առկա տեսանյութերը կպահպանվեն, սակայն այլևս հնարավոր չի լինի տեսանյութեր բեռնել:
Թե ինչն է նման որոշման պատճառ հանդիսացել, դեռևս չի նշվում, սակայն ընկերության մոտ 350 աշխատակից հեռացվել է աշխատանքից: