Վրաստանը մեզ համար թանկ գործընկեր է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Վրաստանը շատ թանկ և կարևոր գործընկեր է հանդիսանում: Այս մասին գրում է Sputnik-Грузия գործակալությունը:
«Մենք համագործակցում ենք Վրաստանի հետ և դա դրական է ՆԱՏՕ-ի համար և նաև Վրաստանի անվտանգության: Վերջերս ենք եղել Վրաստանում, ինչպես նաև անցյալ տարի կայացավ ՆԱՏՕ-Վրաստան հանդիպում, միասնական զորավարժանքներ: Բացի դա, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն աշխատում են Վրաստանում, իսկ Վրաստանում մասնակցում են ՆԱՏՕ-ի մի շարք ծրագրերի»,-հայտարարել է Գլխավոր քարտուղարը: