«Samsung»-ի շահույթը 3-րդ եռամսյակում նվազել է 30%-ով
Հարավկորեական «Samsung» տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն՝ ընկերության օպերացիոն շահույթը նվազել է 30%-ով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RNS-ին:
Նշվում է, որ ինքնահրկիզվող «Galaxy Note 7» սմարթֆոնների համատարած հետկանչի պատճառով «Samsung»-ի օպերացիոն շահույթը նվազել է՝ հասնելով 4,57 մլրդ դոլարի:
Նշվում է նաև, որ օպերացիոն շահույթը կազմել է ընդամենը 90 մլն դոլար, ինչը 2008թվականի 4-րդ եռամսյակից ի վեր նվազագույն ցուցանիշն է: