Վայրի կենդանիների պոպուլյացիան կարող է մինչև 2020 թվականը կրճատվել 2/3-ով
Աշխարհը կարող է մինչև 2020 թվականը կորցնել բնության մեջ բնակվող վայրի կենդանիների երկու երրորդը:Այս մասին գրում է DW.com-ը՝ հղում տալով «Living Planet Report 2016» զեկույցին, որտեղ նշվում է, որ վերջին 40 տարում մոլորակում տեղի ունեցած փոփոխությունները կապված են հիմնականում ողնաշարավոր կենդանիների մոտ:
Նշենք, որ զեկույցը հրապարակվել է հոկտեմբերի 27-ին:
«Վայրի բնությունը մեր աչքի առաջ չքանում է՝ մեծ արագությամբ»,-հայտարարել է WWF-ի գործադիր տնօրեն Մարկո Լամբերտինին՝ մեկնաբանելով զեկույցը:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ վայրի կենդանիների, այդ թվում՝ ձկների, թռչունների, կաթնասունների, երկկենցաղների և սողունների պոպուլյացիան 1970-2012թթ. ընկած ժամանակահատվածում կրճատվել է 58%-ով: