Իսպանիայի խորհրդարանը չի հաստատել Մարիանո Ռահոյին վարչապետի պաշտոնում
Իսպանիայի խորհրդարանը քվեարկության առաջին փուլի ընթացքում Իսպանիայի վարչապետի պաշտոնում չի հաստատել Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռահոյին: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում տալով El Mundo թերթին:
Նշվում է, որ 170 պատգամավոր կողմ է քվեարկել Ռահոյի թեկնածությանը, իսկ 180-ը՝ դեմ։
Առաջին փուլում հաղթելու համար Ռահոյին պետք էր ստանալ խորհրդարանականների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 176-ը 350-ից։
Քվեարկության երկրորդ փուլը նախատեսված է իրականացնել հոկտեմբերի 29-ին։