Թաիլանդի վարչապետը թագավորի մահը սգող ազգի ոգին բարձր պահելու համար երգ է գրել
Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան երգ է գրել 7 հրապարակել «Youtube»-ում։ Երգի բովանդակությունն ուղղված է դժվարին ժամանակներում բնակչության ոգին բարձր պահելու վեհ գործին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սանսեմ Կեոկամնետի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ երգը կոչվում է «Հույս և հավատ», որտեղ նշվում է, որ հույսն ու հավատը կօգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն և առաջ գնալ: Միասնություն և փոխօգնություն, ահա ամբողջ գաղափարը:
Ավելի ուշ Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը հեռարձակել էր երգը՝ ցամաքային զորքերի երաժիշտների կատարմամբ։