ՆԱՏՕ-ն մտադիր է նավեր և ավիացիա ուղարկել Միջերկրական ծով
ՆԱՏՕ–ի ադամ երկրների պաշտպանության նախարարները որոշել են պաշտպանել Միջերկրական ծովում ԵՄ-ի «Սոֆիա» միգրացիոն գործողությունը։ Դաշինքի նավերն ու օդանավերը տարածաշրջան կժամանեն 2 շաբաթվա ընթացքում։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կատարած հայտարարութանը, որում մասնավորապես ասվում է.
«Իրավիճակը Միջերկրական ծովում շատ լուրջ է մնում։ Շարունակվում են մարդկանց ապօրինի տեղափոխությունը, ողբերգական մահվան դեպքերը։ Երեկ երեկոյան ՆԱՏՕ-ի դաշնակիցները որոշեցին, որ ՆԱՏՕ-ի «Sea Guardian» նոր գործողությունը կաջակցի Միջերկրական ծովում ԵՄ «Սոֆիա» միգրացիոն գործողությանը»:
Նրա խոսքով՝ 2 շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ի օդանավերն ու նավերը կժամանեն Միջերկրական ծով և պատրաստ կլինեն օգնել ԵՄ-ի «Սոֆիա» գործողության իրականացմանը: