Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը հայտարարել է, որ չի մտնելու Մոսուլ
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում փեշմերգան (իրաքյան քրդերի զինված ստորաբաժանումը) չի մտնելու Մոսուլ:
Հավանաբար, Մոսուլի ռազմական գործողությունների վերջին` արդեն քաղաքի ազատագրման փուլում, մենք «ԻՊ«-ի դեմ մարտերում կտեսնենք Իրաքի կանոնավոր բանակին:
Մոսուլում չենք տեսնի թուրքական, քրդական, շիայական զինուժի ակտիվ մասնակցություն:
Սակայն հետագան ցույց կտա, թե արդյունավետ կլինեն արդյոք Մոսուլում «ԻՊ»-ի դեմ միայն իրաքյան զինուժի գործողությունները (անգամ կոալիցիոն ուժերի օդային աջակցության պայմաններում):
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք: