Հոկտեմբերի 27-ը Հայոց պատմության սև էջն է
1999թ-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ խոշոր ահաբեկչություն, ոճիր:
Խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվեց մեր պետականությունը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին հունանյան եղբայրների ահաբեկչության ժամանակ արձակված գնդակներից:
Հոկտեմբերի 27-ը պետական գործիչների, անհատների մահված օր չէ, նրանց ընտանիքների սևավորման օր չէ, դա Հայոց պատմության սև էջն է, Անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ սեպն է, որը խրվեց նորանկախ պետությունում, դա Հայոց պետականության անկման օրն է, դա այն օրն է, երբ հայը սեփական ձեռքով գլխատեց սեփական երկիրը: Եվ քանի դեռ հայ մտավորականը լուռ է հոկետմբերի 27-ը կրկնվելու մեծ հավանականություն ունի:
Ռեգինա Ամատունի. Ֆեյսբուք