Երբեք պետք չէ բացառել լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Աժ-ում Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը, անդրադառնալով վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանում լարվածության մեծացմանը, նշեց, որ այն կապված է համանախագահների այցի հետ, բայց, այնուամենայնիվ, ինքը մշտապես ասել է, որ մենք պատերազմի հավանականություն ունենք:
Նրա խոսքով՝ երբեք պետք չէ բացառել լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։
«Մենք ապրում ենք ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղություն իրավիճակում, և մեր հակառակորդը մշտապես հայտարարում է, որ չի բացառում ռազմական լուծումը։ Ապրիլյան այդ աննորմալությունները, որ իրեն թույլ տվեց Ադրբեջանը ու այդ հայտարարություններից ավելին էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հասկանաք, որ մշտապես ունենք պատերազմի հավանականություն ու դրանից հետևություններ անենք»,- ասաց պատգամավորը:
Նրա պնդմամբ՝ ապրիլյան պատերազմն ապացույց էր, որ պատերազմ հնարավոր է, և մենք միշտ պիտի պատրաստ լինենք: