Պետք են կոնկրետ գործողություններ, որոնք նոր վարքագիծ կպարտադրեն և՛ միջնորդներին, և՛ պաշտոնական Բաքվին
Քաղաքականության մեջ հռչակագրային միջոցների կիրառումն իր տեղն ունի, սակայն մեզ համար անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ոչ թե հայտարարություններով պետք է հանդես գանք, այլ կատարենք այնպիսի կոնկրետ գործողություններ, որոնք որակապես կներազդեն իրավիճակի վրա, նոր վարքագիծ կպարտադրեն և միջնորդներին, և պաշտոնական Բաքվին:
Դա հնարավոր է անել, սակայն, հավանաբար, հայկական գործող իշխանություններն ինչ-ինչ պատճառներով նախընտրում են պահպանել իրենց կրավորական դիրքը:
Արման Մելիքյան. Ֆեյսբուք