«Սասնա ծռեր»-ի ճանապարհային քարտեզը՝ ՀՀ ինքնիշխանության ոտնձգության փորձ
«Սասնա Ծռեր»-ի ճանապարհային քարտեզը որակում եմ իբրև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության փորձ:
Ծրագիրը բառացի և թափանցիկ կերպով հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության գոյության իրավաքաղաքական հիմքերը, հետևաբար առաջարկում եմ, որ նախաձեռնող խումբը դիտարկվի իբրև պետության թշնամի:
Հ.Գ. Ցավում եմ, որ խմբի անվանումը հայկական արժեքների ու հայկականության հիմնասյուն Սասնա Ծռեր էպոսի անվանումն է:
Վիկտոր Ենգիբարյան. Ֆեյսբուք