Հարձակում՝ սիրիական դպրոցի վրա. զոհվել է 22 դպրոցական և 6 ուսուցիչ
Սիրիական Իդլիբ քաղաքում հարձակվել են դպրոցի վրա, որի հետևանքով 22 երեխա է զոհվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Սիրիական դպրոցի վրա հարձակման հետևանքով 22 երեխա և 6 ուսուցիչ է զոհվել»,-ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդագրությունում:
Իդլիբը գտնվում է Սիրիայի հյուսիս արևելքում՝ Հալեպից 40 կմ հեռավորության վրա:
2015 թվականի մարտից գտնվում է «ԻՊ»-ի վերահսկողության տակ: 2011 թվականից սկսած՝ Իդլիբում 220.000 մարդ է զոհվել: