«Ferrari»-ի վաճառքը երկու անգամ ավելացել է
Արտարժույթների պահպանվող տարբերության պատճառով Ռուսաստանում «Ferrari» գնելը շատ ավելի ձեռնտու է, քան Եվրոպայում: Այս մասին գրում է Life.ru-ն:
2016 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանում 31 իտալական բարձրակարգ «Ferrari» մակնիշի ավտոմեքենա է վաճառվել, ինչը 94%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում գրանցված ցուցանիշը:
Չնայած նրան, որ այս թիվը կարող է ոչ մեծ թվալ, սա վաճառքի մեծացման բավականին խոսուն ցուցիչ է: Այսպես, միայն մեկ «Ferrari California T» մեքենայի գնով հնարավոր է ձեռք բերել 38 «Renault Logan» մեքենա, որի արժեքը 469 000 ռուբլի է:
Ռուսաստանի քաղաքացիների շրջանում հայտնիություն է վայելում «Ferrari 488»-ը, որի գինը սկսվում է 20 միլիոն ռուբլիից: