Պենտագոնը 58 մլրդ դոլար է ծախսել գոյություն չունեցող զենքի վրա
Պենտագոնը վերջին երկու տասնամյակների ընթացքում ծախսել է առնվազն 58 մլրդ դոլար մի զենքի վրա, որը ի վերջո չի ստեղծվել: Այս մասին գրում է Washington Examiner-ը` հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի զեկույցին:
Զեկույցը հրապարակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ֆրենկ Քենդալի անունից: Այդ փաստաթուղթը հայտնում է 23 թանկարժեք նախագծերի մասին, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել:
Առավել թանկ ծրագիրը եղել է ԱՄՆ-ի բանակի համար ապագայի հակաօդային համակարգերի ստեղծման ծրագիրը: Դրա զարգացման վրա ծախսվել է 20 մլրդ դոլար: Երկրորդ նախագիծը հետախուզական ուղղաթիռի ստեղծում էր, ինչը արժեցել է 9,8 մլրդ դոլար:
Նշվում է, որ այդ նախագծերը չեն հասցվել ավարտին կամ չեղարկվել են: Պենտագոնում կարծում են, որ այդ միջոցներից ոչ բոլորն են ապարդյուն վատնվել, քանի որ որոշ ձեռքբերումներ կարելի է ավելի ուշ օգտագործել այլ նախագծերում: