ՆԱՏՕ-ի 6 անդամ երկրներ կամրապնդեն իրենց դիրքերը Սև ծովում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ վեց երկրները հաղորդել են, որ պատրաստ են մասնակցել Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդմանը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ սա վերաբերում է Կանադային, Գերմանիային, Հոլանդիային, Լեհաստանին, Թուրքիային և ԱՄՆ-ին:
«Ես ուրախ եմ հաստատել, որ որոշ երկրներ իրենց ցանկությունն են հայտնել մասնակցելու սևծովյան տարածաշրջանում մեր ներկայությանը ցամաքային տիրույթում, ծովում և օդում: Այդ երկրների թվում են Կանադան, Գերմանիան, Հոլանդիան, Լեհաստանը, Թուրքիան և Միացյալ Նահանգները»,-ասել է Սթոլտենբերգը:
Օգոստոսին տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ մրցակցել Սև ծովում տիրապետության համար: