Մոսկվայի օդանավակայաններում 20 չվերթ է չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 20 չվերթ:10 չվերթ հետաձգվել է: Այս մասին վկայում են «Яндекс.Расписания» ծառայության հրապարակած տվյալները:
Ինչպես տեղեկանում ենք առցանց չվացուցակից` «Դոմոդեդովո» օդանավակայանում 11 չվերթ է չեղարկվել, իսկ 6 չվերթ հետաձգվել է: Իսկ «Շերեմետևո» օդանավակայանում 9 չվերթ է կասեցվել, 4-ը` հետաձգվել: «Վնուկովո» օդանավակայանից բոլորն ինքնաթիռը կթռչեն չվացուցակին համաձայն:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մոսկվայում հոկտեմբերի 27-ին սպասվում է + 2 ° C ևտեղումներ` թաց ձյան տեսքով: