Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժը փլուզումների պատճառ է դարձել
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժերը առաջացրել են իտալական մի քանի քաղաքներում ոչնչացումներ ու փլուզումներ: Այդ մասին հաղորդում է «ANSA» գործակալությունը:
Մաչերատա նահանգում գտնվող Կաստալսանտանջելո-սուլ-Ներայի քաղաքապետ Մաուրո Ֆալչուկին ասել է, որ բնակավայրերը շարունակում են մնալ մթության մեջ, բայց զոհերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Միևնույն ժամանակ Վիսսո համայնքի բնակիչները հաղորդում են փլուզված պատերի և փողոցներում առկա խուճապի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր 5.4 և 6.0 մագնիտուդով երկու ցնցումների մասին: