ԱՄԷ-ում կստեղծվի «WhatsApp»-ի մրցակիցը
Մուհամեդ Ալաբբարը` Դուբայի ամենահայտնի գործարարներից մեկը, հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել հաղորդագրությունների փոխանակման մի ծառայություն Մերձավոր Արևելքի համար:
Մուհամեդ Ալաբբարը Դուբայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է մոտ ապագայում ստեղծել մի հավելված` նման «WhatsApp»-ին, բայց կենտրոնացած արաբական լսարանի համար: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
Սակայն նա հրաժարվել է հայտնել այլ լրացուցիչ մանրամասներ: Բջջային սարքերի քանակով Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները զբաղեցնում են ամենաբարձր տեղերը աշխարհում:
Բացի այդ, Մերձավոր Արևելքը ունի նորագույն տեխնոլոգիաների ըմբռնողությամբ մեծ թվով երիտասարդներ: Օրինակ, Սաուդյան Արաբիան մեկն է «Youtube»-ի հիմնական սպառողներից: Հիշեցնենք, որ արաբական երկրներում դեռ ավանդաբար օգտագործվում է «Telegram» հավելվածը: