Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը, մասնավորապես` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում գրանցած առաջընթացը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Տեսակետներ են փոխանակվել ահաբեկչական խմբերին դիմագրավելու հետագա քայլերի վերաբերյալ: ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Անկարայի քայլերը «ԻՊ» գրոհայինների դեմ պայքարում: Պետությունների ղեկավարները համաձայնել են, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը ահաբեկչության հարցում, ընդգծել են Հյուսիսային Իրաքում գործող և արգելված Թուրքիայում արգելված «Քուրդստանի բանվորական կուսակցության»անընդունելիության մասին», - ասված է հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գոհունակություն է հայտնել Անկարայի և Բաղդադի միջև երկխոսության կապակցությամբ, որը ուղղված էր Թուրքիայի` Իրաքում «ԻՊ» դեմ պայքարում մասնակցության հարցին: