Կյանքից հեռացել է գրող Ռուբեն Հովսեփյանը
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:
Հովսեփյանը1962թ.-ին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987թթ.-ին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թթ.-ին ՀԳՄ քարտուղար, 1989 թ.-ից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները աչքի են ընկնում շոշափող թեմաների արդիականությամբ («Որոնումներ», 1965թ., «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970թ., «Հնձան» 1972թ. (համանուն կինոնկար` 1973թ.), «Ամենատաք երկիրը»1977թ. (համանուն կինոնկար` 1983թ.), «Երկար, հրաշալի օր» 1980թ., «Ճայերը» 1980թ. (ժողովածուներ)):
Ռուբեն Հովսեփյանը թարգմանել է Լև Տոլստոյի մի շարք ստեղծագործություններ, Գաբրիել Գարիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» նշանավոր վեպը:
Արժանացել է ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի (1980թ.)։