ՀՀ «վարկային գիծը» մաքրելու ժամանակը
Հայաստանը տևական ժամանակ է, ինչ տնտեսական ծանր վիճակում է հայտնվել՝ պայմանավորված ներքին և արտաքին պատճառներով: Այսպիսի պայմաններում տնտեսությունը առաջ մղելու համար անհրաժեշտ է լինում հատուկ տնտեսական քաղաքականության իրականացումը: Տնտեսական քաղաքականության մեջ իր ուրույն դերն ունի նաև վարկային քաղաքականության գիծը:
Ճիշտ է՝ ծանր տնտեսական պայմաններում վարկային միջոցների ներգրավումը կարող է լրացուցիչ գործոն դառնալ տնտեսության համար, սակայն պետք է հաշվի առնել, թե որքան է այդ վարկի օգտակարության և նպատակահարմարության աստիճանը, քանի որ ոչ նպատակահարմար վակային միջոցների ձեռքբերումը թանկ է նստում պետության վրա և պետության վարկային բեռը ծանրանում է քաղաքացիների ուսերին:
Հաշվի առնելով երկրում տնտեսական դրության բարելավման կարևորությունը՝ վարչապետը հատուկ ուշադրության է արժանացել այս հանգամանքը և համապատասխան հանձնարարական տվել նախարարություններին և գերատեսչություններին: Մասնավորապես նա հանձնարարել է վերանայել բոլոր վարկային ծրագրերը, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը՝ ուսումնասիրելով նպատակահարմարությունը և տալով հաշվելի գնահատականներ՝ պե՞տք են, թե ոչ, ի՞նչ օգուտ կա իրականում, մուլտիպլիկատիվ ի՞նչ էֆեկտ են տալիս այդ նախագծերը և այլն:
Մանե Զաքարյան, Ֆեյսբուք