UNICEF-ը հայտնում է սիրիական Իդլիբ քաղաքում 22 երեխայի և 6 ուսուցչի զոհվելու մասին
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարել է, որ սիրիական Իդլիբ քաղաքի դպրոցի ուղղությամբ կրկնվող օդային հարվածների հետևանքով զոհվել է 22 երեխա և 6 ուսուցիչ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ըստ ստացված տեղեկատվության` 22 երեխա և 6 ուսուցիչ զոհվել են, երբ Սիրիայի Իդլիբ քաղաքի դպրոցը բազմիցս ենթարկվել է հարձակման», - ասել է նա:
Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դպրոցի վրա հարձակումը որակել է սարսափելի:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ գրոհայինները գնդակոծել են Սիրիայում բջջային կապի կայանը և ռազմական ակադեմիան: