Կադրային ինչ փոփոխություններ են արվում Սյունիքում նոր մարզպետի նշանակումից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո այդ մարզի ոստիկանության համակարգում սկսված կադրային ջարդը շարունակվում է: Հոկտեմբերի 20-ին պաշտոնանկ է արվել նաև Կապան քաղաքի ոստիկանապետ Արա Դավթյանը: Նշենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Վախթանգ Ավագյանը: Կապանի նոր ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Արթուր Շմավոնյանը:
Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև Մեղրիի ոստիկանապետ Վարդան Ծատրյանը: Այս պաշտնում նշանակվել է գնդապետ Կարեն Թադևոսյանը: Ըստ սյունեցիների՝ վերոնշյալ ոստիկաններց շատերը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն են եղել: Մեր տեղեկություններով՝ օրերս նորանշանակ մարզպետը գնացել է Սիսիան քաղաք, և ըստ սիսիանցիների՝ սպասվում է, որ առաջիկայում այդ քաղաքի բուժհաստատությունների տնօրենները ևս կփոխվեն»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: