Համաներում՝ նաև հարկային դաշտում
«Ժողովուրդ»-ը գրում է.«Մեր տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը։ Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների և ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնք բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել։
«Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ-ից նման մտադրության գոյությունը հաստատեցին։ «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը ՀՀ ՊԵԿ-ին և կառավարությանը քննարկել իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների և ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները «համաներելու» նպատակահարմարությունը։ Ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում»,-պատասխանեցին ՊԵԿ-ից։ Կարելի է ենթադրել, որ այս խնդրի վերջնական պատասխանը տարեվերջին կամ եկող տարվա սկզբին նոր միայն կհստակեցվի»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։