Երկրաշարժ՝ Իտալիայում
Կենտրոնական Իտալիայում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է BBC-ին՝ հղում տալով ԱՄՆ երկրաբանական ծառայության տարածած հայտարարությանը:
Ըստ Իտալիայի գեոֆիզիկայի ինստիտուտի՝ երկրաշարժի խորությունը կազմել է 9 կմ:
Նշվում է նաև, որ ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Հռոմում:
Դեռևս, սակայն, տեղեկություններ չկան ավերածությունների և տուժածների մասին: