«ABBA»-ն վերամիավորվում է՝ նոր ժամանցային նախագծին մասնակցելու համար
Շվեդական հանրահայտ «ABBA» փոփ խմբի բոլոր 4 անդամները վերամիավորվում են նոր թվային ժամանցային նախագծի շուրջ աշխատելու համար: Այս մասին գրում է BBC-ին՝ հղում տալով Associated Press-ին:
Խմբի անդամները հայտնել են, որ իրենց գլխավոր նպատակը հանդսիանում է նոր նախագծի իրականացումը, որը պետք է ներկայացվի 2017 թվականին: Նոր նախագծի շրջանակներում նախատեսվում է վիրտուալ իրականություն և արհեստական ինտելեկտ ներառել: Նախագիծը բնութագրվում է որպես «նոր ժամանցային փորձ»:
Նշվում է, որ երաժիշտները միասին գրեթե ելույթ չեն ունեցել ավելի քան 30 տարի առաջ առանձնանալուց հետո, սակայն միասին համերգ են ունեցել այս տարվա հունիսին` նվիրված երգահաններ Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսոնի 50-ամյա համագործակցությանը: