«ԻՊ»-ի զինյալներն Աֆղանստանում 30 մարդու են առևանգել և սպանել
«ԻՊ»-ի զինյալները մոտ 30 մարդու են առևանգել ու սպանել: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում տալով Աֆղանստանի Գոր նահանգի իշխանությունների տարածած հայտարարությանը:
Տեղի բնակիչները, որոնք փայտ էին հավաքում սարերում, առևանգվել էին զինյալների կողմից:
Մարդկանց ազատ արձակելու ոստիկանության փորձի ժամանակ սպանվել է «ԻՊ»-ի հրամանատարը, զինյալներն էլ վրեժխնդիր լինելու համար սպանել են պատանդներին։
Զոհերի թվում կան նաև երեխաներ: