Եթե Հենոն էլի չի խաղալու, ապա միացնելու ենք «նավսի» կոճակը, որ «Յունայթեդ»-ը պարտվի
Այսօր «Մանչեստր Յունայթեդ»-ը գավաթային հանդիպում է անցկացնելու իր սկզբունքային մրցակիցներից մեկի՝ «Մանչեստր Սիթի»-ի հետ: Խաղը սկզբունքային է նաև Մոուրինյոյի համար: «Յունայթեդ»-ի երկրպագուների շրջանում գնալով մեծանում է դժգոհությունը նրանից: Ֆուտբոլային աշխարհը անխնա քննադատում է պորտուգալացուն՝ անտրամաբանական որոշումների, կազմի ոչ ճիշտ ընտրության և մրցաշրջանի մեկնարկը տապալելու համար:
«Յունայթեդ»-ին ու Մոուրինյոյին այսօր օդ ու ջրի պես հարկավոր է հաղթանակ: Հաղթանակ է պետք նաև «Գվարդիոլայի Մանսիթի»-ին, որը թեև գերազանց է սկսել մրցաշրջանը և առաջատարների շարքում է, սակայն վերջին 5 խաղերում հաղթանակ չի տոնել:
Դե իսկ հայ ֆուտբոլասերը առաջիկա խաղին կհետևի երկու հնարավոր տարբերակով. եթե խաղալու է Հենոն, ապա՝ հաղթանակ «Մանչեստր Յունայթեդ»-ի, եթե Հենոն էլի չի խաղալու, ապա միացնելու ենք «նավսի» կոճակը և ամբողջ սրտով ցանկանում «Յունայթեդ»-ի ու Մոուրինյոյի հերթական ջախջախումն ու պարտությունը:
Իհարկե, երկրորդ տարբերակը այնքան էլ ֆուտբոլային վերաբերմունք չէ, բայց թարախ Մոուրինյոյին հասնում է:
Համլետ Կիրակոսյան. ֆեյսբուք: