Քուվեյթում թութակը կնոջը պատմել է նրա ամուսնու դավաճանության մասին
Քուվեյթում թութակը կնոջը պատմել է նրա ամուսնու դավաճանության մասին: Նա սկսել է կրկնել այն բառերը, որը տղամարդն ասել է իր սիրուհուն: Այս մասին գրում Korrespondent.net-ը:
Կինն անմիջապես ոստիկանություն է դիմել, քանի որ այնտեեղ դավաճանությունը պատժելի է օրենքով:
Դատավորը հրաժարվել է թութակի «ցուցմունքը» հիմք ընդունել՝ պատճառաբանելով, որ նա այդ խոսքերը կարող էր հեռուստացույցից լսել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում թութակին ձերբակալել էին, քանի որ 2 տարի անընդմեջ նա անպատվել էր տարեց կնոջը: