Հայտնի են այն վայրերը, որոնք պետք է այցելել 2017թ.-ին
The Los Angeles Times-ը ներկայացրել է այն երկներն ու քաղաքները, որոնք արժե այցելել գալիք տարվա ընթացքում: Մոսկվան իններորդ տեղն է զբաղեցնում 2017 թվականի ընթացքում այցելության արժանի լավագույն քաղաքների վարկանշային աղյուսակում:
Ցուցակում առաջատարը Բորդոն է (Ֆրանսիա), երկրորդ տեղում Քեյփթաունը (Հարավային Աֆրիկա), երրորդ` Լոս Անջելես (ԱՄՆ), ապա Մերիդա (Մեքսիկա), Օհրիդ (Մակեդոնիա), Պիստորիա (Իտալիա), Սեուլ (Հարավային Կորեա), Լիսաբոն (Պորտուգալիա): Տասնյակը եզրափակում է Փորթլենդը (ԱՄՆ):
2017 թ-ին ճանապարհորդելու համար լավագույն երկրների աղյուսակում առաջատարը Կանադան է: Երկրորդը Կոլումբիան է, երրորդը` Ֆինլանդիա: Տասնյակում են հայտնվել նաև Դոմինիկան, Նեպալը, Բերմուդյան կղզիները, Մոնղոլիան, Օմանը, Մյանման և Եթովպիան: