2002թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ամենասարսափելի «հակաահաբեկչական» գործողություններից մեկը
Պատմության մեջ այս օրը 2002թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ամենասարսափելի «հակաահաբեկչական» գործողություններից մեկը: Ռուսական «Ալֆա» ջոկատը գրոհեց Մոսկվայի «Դուբրովկա» թատրոնը, որտեղ արդեն մի քանի օր չեչեն ահաբեկիչները պահում էին հարյուրավոր պատանդներ:
Գործողություն սկսվեց առավոտյան 06:20 րոպե և շատ կարճ ընթացք ունեցավ: Փոխհրաձգության ժամանակ սպանվեցին բոլոր ահաբեկիչները: Ռուսական իշխանությունները գրոհի ժամանակ ահաբեկիչներին քնեցնելու նպատակով օգտագործել էին ֆենտալին ցավազրկողից ստեղծված և արգելված գազ, որի կոնցենտրացիան 5 անգամ հատում էր թույլատրելի սահմանը:
Հենց այդ արգելված գազի օգտագործման պատճառով գրոհի արդյունքում գազի ազդեցությունից շուրջ 171 պատանդ զոհվեց: Հարկ է նշել, որ ռուսական հանցավոր իշխանությունները այդ օրերին ամեն ինչ անում էին իրավիճակի սրման և ուժային լուծման գնալու համար: Միջնորդական առաքելություն ստանձնած լրագրող Աննա Պոլիտկովսկայի խոսքով՝ իշխանությունները նույնիսկ չէին հոգացել պատանդների համար սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ գնելու մասին: Իշխանությունները, միջազգային ճնշման արդյունքում, միայն 5 օր անց խոստովանեցին, թե ինչ գազ են օգտագործել:
Դավիթ Ֆիդանյան. ֆեյսբուք;