Բրազիլացին 20 տարի որդուն նկուղում է պահել
Բրազիլիայի ոստիկանները Սան Պաուլոյում շուրջկալի ժամանակ բնակելի տան նկուղում մահճակալին կապված տղամարդու են հայտնաբերել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Daily Mail պարբերականին:
Նշվում է, որ իրավապահ մարմիների վարկածի համաձայն՝ 36-ամյա Արմանդո դի Անդրադիին 20 տարի բանտարկված են պահել հայրն ու խորթ մայրը:
Երբ նրան ոստիկանները հայտնաբերել են նա հյուծված է եղել: Սենյակը, որտեղ նա պահվել է ո՛չ պատուհան է ունեցել, ո՛չ լուսավորություն:
Սենյակում տիրել է անտիհիգենիկ իրավիճակ: