«ԻՊ»-ն իր 9 անդամներին ողջակիզել է այրվող նավթի մեջ
«ԻՊ» ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել իր 9 զինյալների՝ Մոսուլում մարտական գործողությունների գոտուց փախուստի դիմելու փորձի համար: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում տալով Iraqi News-ին:
Նշվում է, որ 9 զինյալները ողջակիզվել են: Նրանց ոտքերն ու ձեռքերը կապել են, իսկ հետո գցել են փոսի մեջ, որի մեջ այրվող նավթ էր լցված։
«ԻՊ»-ն միշտ աչքի է ընկել դասալիքների նկատմամբ իր դաժանությամբ։
ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ավիահարձակումներին խոչընդոտելու համար զինյալները քաղաքի շուրջը երեք մետր լայնության ու մարդու հասակի չափ խորության խրամ են փորել ու մեջը հում նավթ լցրել։ Հենց դրա մեջ են հրկիզել այն դասալիքներին, որոնք պաշարված քաղաքից փրկվելու անհաջող փորձ էին կատարել։